36-ամյա մոդել Միրանդա Քերն ու 42-ամյա դերասան Օրլանդո Բլումն ամուսնալուծությունից հետո պահպանել են իրենց ջերմ ու լավ հարաբերությունները:
Միրանդան Օրլանդոյի հետ բաժանումից հետո ամուսնացել է SnapChat բջջային հավելվածի հեղինակի՝ Էվան Շպիգելի հետ և շուտով պատրաստվում է երեխա պարգևել նրան, իսկ Օրլանդոն պատրաստվում է ամուսնանալ երգչուհի Քեթի Փերիի հետ:
Հարցազրույցներից մեկում Միրանդան պատմել է, որ խենթանում է Քեթի Փերիի համար: Միրանդան նաև կիսվել է, որ իր և Օրլանդոյի որդին՝ Ֆլինը, շատ լավ հարաբերություներ ունի ոչ միայն հոր, այլ նաև Քեթիի հետ:
«Ես և Օրլանդոն միասին չենք, սակայն երկուսս էլ երջանիկ ենք: Չկա պատճառ, որը կարողէ մեր միջև լարվածություն կամ անահնդուրժողականություն առաջացնի: Իսկ Քեթիին ես սիրում եմ վաղուց»,- ասել է Միրանդան իր և դերասանի հարաբերությունների մասին: