Թագավորական ընտանիքների անդամներ, որոնք սիրահարվել և ամուսնացել են հասարակ ծագման անձանց հետ (լուսանկարներ)

Հոկտեմբերի 26-ին կայացել է Ճապոնիայի արքայադուստր Մակոյի պսակադրությունն իր համակուրսեցի Կեյ Կոմուրոյի հետ: Հասարակ իրավաբանի հետ ամուսնությունից հետո արքսայադուստրը զրկվել է իր բոլոր կայսերական տիտղոսներից: Այս մասին գրելով՝ «Կոմերսանտ»-ը վերհիշել է, թե էլ ովքեր են արքայական ընտանիքների անդամներից ամուսնացել ոչ թագավորական ծագման անձանց հետ:

2000 թվականի հունվարի 19-ին Լիխտեյնշտեյնի 32-ամյա արքայազն Մաքսիմիլիանն ամուսնացել է պանամացի 43-ամյա Անժելա Բրաունի հետ: Արքայադուստր Անժելան դարձել է առաջին սևամորթ կինը, որն ամուսնացել է եվրոպացի միապետի հետ: Ի դեպ, հայտնի է, որ նա անցյալում սիրավեպ է ունեցել թմրավաճառի հետ:

2001 թվականի օգոստոսի 25-ին Նովեգիայի արքայազն Հոկոնն ամուսնացել է Մետտե-Մարիտ Հոյբիի հետ, որի հետ ծանոթացել է երաժշտական փառատոնի ժամանակ: Թագավորական ընտանիքը դեմ էր պսակադրությանը, քանի որ Հոյբին ուսանող էր և աշխատոմ էր որպես բարմեն: Բացի այդ, նա արդեն երեխա ուներ նախկին ամուսնուց, որը բանտում էր գտնվում: Արքայազնը սպառնացել է, որ կհրաժարվի գահից, և ծնողները ստիպված ընդունել են նորապսակներին:

2002 թվականի մայիսի 24-ին Նորվեգիայի թագաժառանգ արքայազն Հոկոնի ավագ քույրը՝ Մարտա Լուիզան ամուսնացել է սկսնակ գրող Արի Բենի հետ: 2016-ին զույգն ամուսնալուծվել է: Նրանց ապահարզանն առաջինն էր Նորվեգիայի թագավորական ընտանիքի պատմության մեջ:

2003 թվականին Բելգիայի արքայազն Լորանն ամուսնացել է չափագրող-գեոդեզիստ Կլեր Քոմբսկի հետ: Լորանի ծնողները երկար ժամանակ ձգձգում էին հարսանիքը, սակայն մտածելով, որ գահը ժառանգելու է իրենց ավագ որդի Ֆիլիպը, համաձայնել են:

2004 թվականին սկանդալ էր բարձրացել հոլանդական արքայական ընտանիքում: Արքայազն Ֆրիզոն ստիպված է եղել հրաժարվել գահի նկատմամբ հավակնություններից, որպեսզի կարողանա ամուսնանալ Մեյբլ Սմիթի հետ: Երկրի խորհրդարանն ավելի վաղ հավանություն չէր տվել նրա թեկնածությանը, քանի որ Մեյբլը 1980-ականներին հայտնի մաֆիոզիի մտերիմ ընկերուհին էր եղել:

2004 թվականին անհավասար ամուսնություն է տեղի ունեցել Իսպանիայի թագավորական ընտանիքում: Այն ժամանակ արքայազն Ֆիլիպն ամուսնացել է լրագրող Լետիսիա օրտիս Ռոկասոլանոյի հետ, որը նախկինում անհաջող ամուսնություն է ունեցել գրականության ուսուցչի հետ: Արքայազնը խոստովանել է, որ գեղեցկուհի հաղորդավարուհուն սիրահարվել է առաջին իսկ հայացքից:

2010 թվականի հունվարի 19-ին Շվեդիայի արքայադուստր Վիկտորյան ամուսնացել է իր ֆիթնեսի մարզիչ Դանիել Վեստլինգի հետ, որի հետ հանդիպել է 8 տարի:

2011 թվականի ապրիլի 29-ին Էլիզաբեթ Երկրորդի ավագ թոռը՝ արքայազն Ուիլյամը, կնության է առել իր սիրելիին՝ Քեյթ Միդլթոնին, որի հետ ծանոթացել է ուսանողական տարիներին:

2018 թվականի մայիսի 19-ին կայացել է արքայազն Ուիլյամի կրտսեր եղբոր՝ Հարիի ամուսնությունն ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլի հետ, որը նախկինում ամուսնացած է եղել ռեժիսոր Թրևոր Էնգելսոնի հետ: