«Քեզ շատ եմ կարոտում». Մադոննա Հարությունյանը՝ սիրելիին

Ոճաբան, հաղորդավարուհի Մադոննա Հարությունյանն ու նրա իտալացի ընտրյալը սիրառատ հաճոյախոսություններ են շռայլել միմյանց ոճաբանի ինստագրամյան Stories բաժնում: Այս մասին գրում է Bravo.am-ը։

Հարցուպատասխանի ընթացքում Մադոննայի սիրելին գրել է. «Դու հրաշալի հոգի ունես, սիրում եմ քեզ»: Այս խոսքերը շատ են հուզել հաղորդավարուհուն և նրա արձագանքը չի ուշացել. «Ինձ անձեռոցիկ է հարկավոր: Քեզ շատ եմ կարոտում, իմ հոգու ընկեր»:

Զույգը միասին է մեկ տարուց ավելի, սակայն սիրավեպի մասին Մադոննան բարձրաձայնել է միայն այս տարվա ամռանը, երբ ընկերոջ հետ հանգիստն էր վայելում Կիպրոսում:

Հաղորդավարուհին պատմել է, որ հանդիպել են Երևանում՝ 90-ականներին նվիրված երեկույթի ժամանակ: