Ռուսաստանաբնակ հայ բլոգեր և ռեփեր Դավիթ Մանուկյանը (Դավան) մայրիկի` Աննա Մանուկյանի ծննդյան օրվա առթիվ նրան սեփական տուն է նվիրել։ Դավան Ինստագրամի իր էջում մոր հետ լուսանկար է հրապարակել ու գրառում կատարել։
«Ծնունդդ շնորհավոր, սիրելի մայրիկ։ Շնորհակալություն այն ամենի համար, ինչ դու արել ես ինձ համար»,- գրել է նա։
Դավան խոստովանել է, որ 6 տարի առաջ մայրիկին խոստացել էր տուն նվիրել և իր խոստումը կատարել է։ Բլոգերը շնորհակալություն է հայտնել իր մտերիմներին և հետևորդներին բազմաթիվ շնորհավորանքների համար։
Աննա Մանուկյանը նշել է ծննդյան 52-ամյակը։ Նրան շնորհավորել են ռուսական էստրադայի շատ աստղեր, որոնց թվում են Իգոր Կրուտոյը և Ֆիլիպ Կիրկորովը, ինչպես նաև հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը։
Посмотреть эту публикацию в Instagram