Գոհար Ավետիսյան. «Երկրորդ անգամ հարսանիք հաստատ չի լինելու»

Հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանն ամուսնալուծվել է մեկ տարի առաջ: Նա պատմել է լրագրողներին, որ ոչ մի կերպ չի կարողանում հաղթահարել այն դեպրեսիան ու հիասթափությունը, որն իրեն պատել է բաժանումից հետո:
Օրեր առաջ գեղեցկուհին հրավիրված էր իր լավագույն ընկերուհու հարսանեկան արարողությանը:
«Ցանկանում եմ, որ միշտ լինես ամենաերջանիկն ու ամենասիրելին: Սիրոմ եմ քեզ»,-  ջերմորեն շնորհավորել էր ընկերուհուն Գոհարը:

Հավաքույթի ավարտին Գոհարն իր ինստագրամյան հետևորդների հետ կիսվել էր գեղեցիկ լուսանկարով:

«Հարցս վերաբերում է բոլորին: Ինչո՞ւ են ամուսնալուծված մարդիկ ամուսնական արարողություններին հուզվում, ճնշվում և տխրում: Իմ կյանքում երկրորդ անգամ հարսանիք հաստատ չի լինելու»,- լուսանկարին կից գրառում էր կատարել Գոհարը:

Գեղեցկուհու լուսանկարի մեկնաբանություններում քննարկում էր սկսվել, որին ակտիվ մասնկացում էին հարյուրավոր երկրպագուներ: