Ծնվել է Արտավազդ Ամիրյանի երրորդ երեխան (լուսանկարներ)

Գլենդելում բնակվող Արտավազդ և Մարիամ Ամիրյանների ընտանիքը համալրվել է: Զույգի երկու դուստրերին միացել է եղբայրը: Այս մասին հաղորդավարը հայտնել է Bravo.am-ին:

«Մեր տղան ծնվել է նոյեմբերի 2-ին: Պետք է ուղիղ եթեր վարեի, զանգեցին և հայտնեցին ուրախ լուրը»,- Bravo.am-ին պատմել է Արտավազդը և տեղեկացրել, որ նորածնին անվանել են Արա. վաղուց էր որոշել, որ որդին իր հայրիկի անունն է կրելու:

Հաղորդավարը դեռևս միայն լուսանկարներով և տեսանյութերով է տեսել փոքրիկին. «Զգացողություններս շատ տարբեր են: Վաղը կտեսնեմ տղայիս: Ասում են՝ բավական խոշոր և բարձրահասակ է: Քովիդի պատճառով ներս չեն թողնում, միայն մայրս է կնոջս կողքին. ես չեմ կարողանում մասնակցել նման բաների»: