Բրիթնի Սփիրսի հայրը խնդրել է դադարեցնել դստեր նկատմամբ խնամակալությունը

Ամերիկյան երգչուհի Բրիթնի Սփիրսի հայրը՝ Ջեյմսը, դիմում է ներկայացրել դստեր խնամակալության անհապաղ և անվերապահ դադարեցման մասին, հայտնում է Fox-ը՝ վկայակոչելով դատական փաստաթղթերը։

Սփիրսը հոր խնամակալության ներքո է 2008 թվականից։ Սակայն վերջերս ամերիկյան դատարանը որոշել է աստղի հորը հեռացնել դստեր խնամակալությունից և նրան ժամանակավոր փոխարինող նշանակել։

Հոր փոխարեն Բրիթնի Սփիրսի ունեցվածքը կվերահսկի հաշվապահ Ջոն Զաբելը, որին, ըստ CNN-ի, ընտրել են երգչուհին ու նրա փաստաբանը։ Սփիրսի անձնական խնամակալը շարունակում է մնալ այս ոլորտի մասնագետ Ջոդի Մոնտգոմերին։