Ամերկացի երգչուհի և դերասանուհի Լեդի Գագան նկարահանվել է Vogue ամսագրի միանգամից երկու նոր հրատարակության համար՝ բրիտանական և իտալական:
Ինչպես փոխանցում է Корреспондент-ը, համապատասխան լուսանկարները հրապարակվել են նորաձևության «թրենդները» ներկայացնող ամսագրի ինստագրամյան էջերում:
British Vogue-ի համար իրականացված նկարհանումների հեղինակը հայտնի լուսանկարիչ Սթիվեն Մեյզելն է: Գագան ներկայացել է Schiaparelli իտալական ապրանքանիշի զգեստներով:
Իտալական տարբերակի համար երգչուհին կրել է Valentino-ի հանդերձները: