Լեդի Գագան հայտնվել է Vogue-ի միանգամից 2 նոր համարի շապիկին` տարբեր կերպարներով (լուսանկարներ)

Ամերկացի երգչուհի և դերասանուհի Լեդի Գագան նկարահանվել է Vogue ամսագրի միանգամից երկու նոր հրատարակության համար՝ բրիտանական և իտալական:

Ինչպես փոխանցում է Корреспондент-ը, համապատասխան լուսանկարները հրապարակվել են նորաձևության «թրենդները» ներկայացնող ամսագրի ինստագրամյան էջերում:

British Vogue-ի համար իրականացված նկարհանումների հեղինակը հայտնի լուսանկարիչ Սթիվեն Մեյզելն է: Գագան ներկայացել է Schiaparelli իտալական ապրանքանիշի զգեստներով:

Իտալական տարբերակի համար երգչուհին կրել է Valentino-ի հանդերձները: