Սոֆյա Բուտելլան կնկարահանվի Զաք Սնայդերի Rebel Moon ֆիլմում. այս մասին հայտնում է Deadline-ը:
Ֆիլմի իրադարձությունները ծավալվում են խաղաղ գաղութում՝ գալակտիկայի եզրին, որին սպառնում է բռնակալ Բելասիրիուսի բանակը: Բուտելլայի հերոսուհին կգնա հարևան մոլորակներից մարտիկների որոնելու, որպեսզի նրանք կարողանան օգնել դիմակայել թշնամուն:
Սնայդերը ֆիլմի սցենարը կգրի Շեյ Հեթենի և Ջոբի Հարոլդի հետ: Ռեժիսորը ոգեշնչվել է Ակիրա Կուրոսավայի և Ջորջ Լուկասի «Աստղային պատերազմներ» ֆիլմերից:
Սոֆյա Բուտելլան լայն լսարանին հայտնի է Գասպար Նոյի «Էքստազի», Ալեքս Կուրցմանի «Մումիա» ֆիլմերում ունեցած դերերով: