Ումա Թուրմանի դուստրը խոսել է Տարանտինոյի նոր ֆիլմում նկարահանվելու հնարավորության մասին

Հոլիվուդյան աստղեր Ումա Թուրմանի և Իթան Հոքի դուստրը՝ դերասանուհի Մայա Հոքը, The Guardian-ին պատմել է, թե ինչ է մտածում Քվենտին Տարանտինոյի «Kill Bill 3» ֆիլմում նկարահանվելու մասին։

Եվ չնայած այս ֆիլմի մասին միայն խոսակցություններ կան, «Stranger Things» սերիալի աստղն ասել է, որ ուրախ կլիներ նկարահանվել հայտնի մարտաֆիլմի շարունակությունում (նախորդ երկու ֆիլմերում գլխավոր դերում նրա մայրն էր):

Ավելի վաղ ռեժիսորն ինքը խոստովանել էր, որ «Kill Bill» ֆիլմի երրորդ մասում առանցքային դերերից մեկում տեսնում է Մայային: Նա բացատրել է, որ եթե մայրն ու դուստրը հայտնվեին նույն կերպարներում և էկրանին, ապա դա «սարսափելի հետաքրքիր» կլիներ: