Ինչո՞ւ են Լյուբով Ուսպենսկայային ամոթանք տվել

65-ամյա երգչուհի Լյուբով Ուսպենսկայան վերջին ժամանակներում հաճախ է հանդես գալիս համարձակ ու գայթակղիչ կերպարներում: Երգչուհին շաբաթներ առաջ կիսվել էր լրագրողների հետ՝ պատմելով, որ կրկին ցանկանում է մայր դառնալ և վերջնական որոշել է 2020 թվականին իրականացնել իր այդ ցանկությունը:
Ուսպենսկայան նաև պատմել է իր բարդույթների մասին, որոնք առաջացել են տարիքի պատճառով: Գեղեցկուհի երգչուհին չի կարողանում ընդունել իր տարիքն ու ամեն կերպ փորձում է երևալ երիտասարդ:
Նա անգամ խոստովանել է, որ կախվածություն է ձեռք բերել պլաստիկ վիրահատություներից, որովհետև չի կարողանում կանգ առնել՝ անդադար ցանկանալով ավելի գեղեցկանալ ու կատարելագործվել:

Օրեր առաջ երգչուհին իր ինստագրամյան էջում հրապարակել է լողափնյա լուսանկար, որը դուր չի եկել երկրպագուներին:
Ինստագրամյան հետևորդները նրանց մեղադրել են անպարկեշտության մեջ, քննադատել են ու ամոթանք են տվել:
Սկայան երգչուհուն աջակցել են նրա գործընկերները:

«Որքան գեղեցիկ ես: Կարելի է անդադար նայել»,- լուսանկարի մեկնաբանություններում նշել է երգչուհի Աննա Սեմենովիչը: