«Miss Virtual World». Հայաստանում սկսվել է գեղեցկության ամենամասշտաբային ինտերնետային միջազգային մրցույթի ընտրական փուլը

Հայաստանում սկսվել է «Miss Virtual World» գեղեցկության  ինստագրամյան միջազգային մրցույթի ընտրական փուլը, այս մասին հայտնել է մրցույթի մամուլի ծառայությունը։

https://www.instagram.com/p/B1RihHhHY6I/?utm_source=ig_web_button_share_sheet

Ընդհանուր առմամբ մրցույթին Հայաստանի տարբեր անկյուններից 50 աղջիկ է մասնակցում։ Ընտրական փուլերի արդյունքներով կընտրվեն տասը եզրափակիչ անցածներ, ովքեր կպայքարեն «Miss Virtual Armenia-2019» գլխավոր տիտղոսի համար։

Հաղթողը կմասնակցի «Miss Virtual World» միջազգային մրցույթի եզրափակչին, որը տեղի կունենա Կանկունում նոյեմբերին, իսկ որպես գլխավոր մրցանակ նախատեսված է շքեղ Porsche Cayman 718 սպորտային մեքենա։

«Miss Virtual World»-ը գեղեցկության ինտերնետային մրցույթ է, որն անց է կացվում աշխարհի 19 երկրում։ Օգոստոսից մինչև հոկտեմբեր մասնակից երկրներից յուրաքանչյուրում կանցվացվեն ինտերնետային քվեարկության ազգային փուլերը։ Ազգային փուլերի հաղթողները, որոնք միջազգային քվեարկության ընթացքում ստացել են ձայների առավելագույն քանակը, Կանկուն քաղաքում կմասնակցեն եզրափակիչ արարողությանը։