Դերասանուհի Ջենիֆեր Լոպեսն իր «Մերկապարուհի» ֆիլմի նկարահանումներից հետո «Variety» լրատվամիջոցի լրագրողների հետ զրույցում անկեղծացել է՝ պատմելով, թե որքան մեծ փորձություն էր իր համար այդ ֆիլմում նկարահանվելը:
«Ռեժիսորն այդ դերն ինձ առաջարկել էր երկու տարի առաջ, սակայն ինձ ժամանակ էր հարկավոր, որպեսզի ես պատրաստվեի ու կարողանայի հանդես գալ մերկապարուհու դերում: Մտնելով այդ կերպարի մեջ՝ ես հասկացա, որ նրանք ուժեղ, բայց փխրուն կանայք են: Սա հետաքրքիր փորձ էր ինձ համար» ,- պատմել է Լոպեսը լրագրողներին:
Լորին Սկաֆարիան, ով այդ ֆիլմի ռեժիսորն է, և առաջին կին ռեժիսորն է, ով անդրադարձել է այդ թեմային, խոսեց ֆիլմում ունեցած իր դժվարությունների մասին:
«Բոլոր ցանակնում էին տեսնել այդ աշխարհը կնոջ աչքերով: Այս ֆիլմը պետք է տարբերվեր մյուսներից, տարբերվեր ամբողջությամբ, որովհետև պատմության մեջ երբեք ոչ մի կին ռեժիսոր չէր անդրադարձել այդ թեմային»,- ասել է Սկաֆարիան: