Գոհար Ավետիսյանի և ամուսնու նոր ֆոտոշարքը

Ռուսաստանաբնակ հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանն Ինստագրամի իր էջում նոր ֆոտոշարք է ներկայացրել ամուսնու` Սերգեյի հետ։

«Հետևորդները. Սերգեյ, եթե քեզ քո կամքին հակառակ պահում են, ուղղակի աչքով արա։
Այդ ժամանակ Սերգեյը․․․»,- հումորային կերպով մեկնաբանել է լուսանկարները Գոհարը։

Ժամանակին Գոհարը չէր հրապարակում ամուսնու լուսանկարները` նշելով, որ նա չի սիրում հանրային կյանք։ Սակայն համատեղ կյանքի ընթացքում նրանք սկսեցին ոչ միայն համատեղ ֆոտոշարքեր ներկայացնել, այլև հումորային տիկտոկեր նկարահանել։

Զույգը 1 որդի ունի` Գասպարը։ Փոքրիկը 1 տարեկան, 4 ամսական է։