1 մլն դոլար. Աբու Դաբիում վաճառվել է 18-կարատանոց ոսկուց պատրաստված Hermes Birkin պայուսակը

Աբու Դաբիում անհայտ անձը 1 մլն դոլարով գնել է Hermes Birkin պայուսակի՝ 18-կարատանոց ոսկուց պատրաստված տարբերակը, գրում է Luxury Launches-ը:

Արտասովոր նմուշի հեղինակը Դեբիի Ուինգհեմն է, որն օրիգինալ պայուսակը պատել է եռաչափ տպագրությամբ ստացված ոսկյա պատյանով:

Պայուսակը կցուցադրվի Դուբայում մինչ նոյեմբերի 12-ը, այնուհետև այն կուղարկվի Աբու Դաբի և կփոխանցվի գնորդին: