Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ նկարահանված «Edgar Baghdasaryan Film Production» ընկերության «Նոր տարվա գոճի» կարճամետրաժ ֆիլմն ընդգրկվել է «Ֆրանկոֆոն երկրների ամենամյա կինոմրցանակաբաշխության» եզրափակիչ հնգյակում:
Մրցանակաբաշխությունը կկայանա դեկտեմբերի 4-ին, որտեղ ռեժիսոր Ալեքսանդր Բաղդասարյանի ֆիլմը հավակնում է «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգին արժանանալու համար։
Ֆիլմի պրոդյուսերն է Կարինե Սիմոնյանը, սցենարի հեղինակը՝ Էդգար Բաղդասարյան,բեմադրող օպերատորը՝ Սուրեն Թադևոսյան, արտադրող ընկերությունը՝ «Էդգար Բաղդասարյան Ֆիլմ Պրոդակշն»։