Դերասանուհին, Woman’s Club-ի անդամ Սոնա Մաթևոսյանը վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին Սոնան հայտնել է Ինստագրամի իր էջում։
Սոնան սև-սպիտակ լուսանկար է հրապարակել, որին կից գրառման մեջ դերասանուհին գրել է․
«Էսօր վերջնականապես հասկացանք, որ «Зима близко»։ Սիրու՞մ եք ձմեռ։
Հաա քանի քովիդով պառկած էի, ասեցի՝ դնեմ Game of Thrones նայեմ, առաջին էպիզոդը պոիսկ տվեցի ու դրանով սահմանափակվեցի․․․ փոխարենը միլիոներորդ անգամ նայեցի Friends ու դրա համար էլ շուտ լավացա։ Առողջ եղեք»։