Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր Եվա Զոհրաբյանի հարսանիքն է:
Դերասանուհին մինչ այս միշտ նախընտրել է անձնական կյանքի մասին չխոսել, սիրելիի հետ էլ հազվադեպ էր հրապարակումներ անում, սակայն այսօր գերադասել է ամուսնության մանրամասները գաղտնի չպահել հետևորդներից:
Նա ինստագրամյան իր էջի Stories բաժնում հրապարակել է ինչպես նախահարսանեկան երեկույթից կադրեր, այնպես էլ այսօր տեղի ունեցող պսակադրությունից կարճ տեսանյութ: