Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը հարցազրույց է տվել, որտեղ խոսել է ստրկության, հոգեկան առողջության և այն մասին, թե ինչու է իրեն համարում մշակույթի ոլորտում «երիտասարդ Պուտին», գրում է rt.com-ը:
Մասնավորապես Revolt TV-ի Drink Champs փոդքաստի ժամանակ Քանյե Ուեսթը ձայնագրման արդյունաբերությունը քննադատել է ռեփերներին երաժշտության մեջ բռնություն քարոզելու համար վարձելու համար: Բացի այդ, նա քննադատել է սպիտակամորթ քրիստոնյաներին, որոնք իրեն դատապարտում են իր երգերում հայհոյելու համար, ինչպես նաև, տարօրինակ կերպով, իրեն համեմատել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
«Ես նման եմ երիտասարդ Պուտինին: Ես ասում էի, որ երիտասարդ Վլադիմիրն եմ, մինչև հասկացա, որ Վլադիմիրն եմ: Գիտե՞ք որն է եղել այն պահը, երբ ես եկա այդ գիտակցման: Երբ ես հասկացա, որ մշակույթը նավթ է, մշակույթն էներգիա է: Եվ ես մշակույթի արքան եմ վերջին 20 և հաջորդ 2000 տարիների ընթացքում», – հայտարարել է Ուեսթը՝ առաջացնելով իր հարցազրուցավարների ծիծաղը: