Երբեք մի օգտագործեք այսպիսի սնունդ

Ամեն տարի ավելանում է այն մարդկանց թիվը, ովքեր տառապում են ծանր հիվանդություններով, այդ թվում` քաղցկեղով: Գիտնականները վաղուց ապացուցել են, որ դրա պատճառը նաև սխալ սննդակարգն է:
Ձեզ ենք ներկայացնում այն մթերքների ցուցակը, որոնք կարող են խիստ վնասել ձեր առողջությանը:

Գազավորված ըմպելիքներ
Հարավաֆրիկյան Հանրապետության գիտնականները բացահայտել են գազավորված ըմպելիքի մահացու վտանգը։
Նման ըմպելիքի կանոնավոր օգտագործումը նպաստում է նյութափոխանակության խանգարմանը, որը հանգեցնում է երկրորդ տիպի շաքարային դիաբետի և սիրտ–անոթային հիվանդությունների։

Մարգարին
Մարգարինը բուսական ճարպ է, որը քիմիական մշակման արդյունքում փոխում է խտությունն ու կարծրանում է։
Մասնագետները նշում են, որ նման ճարպերն անբնական են մարդու օրգանիզմի համար։

Կարտոֆիլի ֆրի
Կարտոֆիլի ֆրին օսլայի և ճարպերի հսկայական չափաբաժին է։ Այն ոչ միայն հանգեցնում է ճարպակալման, այլ նաև խոլեստերինի ավելացման:
Մեծանում է աթերոսկլերոզի, սրտի և ուղեղի կաթվածների հավանականությունը, տղամարդկանց մոտ կարող է հանգեցնել սեռական ֆունկցիայի խանգարման և ամենագլխավորը` ուռուցքների զարգացման։