Ամիսներ առաջ 56-ամյա Մոնիկա Բելուչին և նրա 16-ամյա դուստրը՝ Դևա Կասելը միասին հայտնվել էին Vogue ամսագրի շապիկին:
Վերջերս տված հարցազրույցներից մեկում Մոնիկան հայտնել է, որ հենց Դևան է ցանկացել շապիկի համար նկարվել մոր հետ:
«Ես աղջկաս հարցրի, թե ինչու է ուզում, որ մենք միասին նկարահանվենք, նա ինձ հրաշալի պատասխան տվեց. «Որովհետև վերջին անգամ, երբ մենք միասին նկարահանվեցինք, ես դեռ քո որովայնում էի։ Հիմա, երբ ես գնացել եմ իմ ճանապարհով՝ ուզում եմ, որ դա կրկնվի»,- խոստովանել է Բելուչին՝ հիշելով հայտնի ֆոտոշարքը, երբ կեցվածք է ընդունել հղիության յոթերորդ ամսում։
Դերասանուհին նաև պատմել է, որ նա և Դևան տարաձայնություններ չեն ունենում, քանի որ Մոնիկան շատ լավ կարողանում է հասկանալ դստերը։
«Ես հոգատար մայր եմ և փորձում եմ Դևային ընդունել այնպիսին, ինչպիսին կա: Նա անկախ ու ազատ աղջիկ է։ 13 տարեկանից նա ինքնուրույն է թռչում ինքնաթիռով և խոսում է հինգ լեզվով։ Դուք տեսե՞լ եք նրա հայացքը: Նա ոչնչից չի վախենում»,- ասել է Մոնիկան: