Հոգնածություն առաջացնող սնունդ

Աղի չափազանց մեծ քանակը դանդաղեցնում է հեղուկի շարժը հյուսվածքներում, ինչի հետևանքով խանգարվում է նյութափոխանակությունը և մարդը հոգնածություն է զգում։
Հոգնածություն են առաջացնոմ նաև շատ կծու ճաշատեսակները, որոնց օգտագործումը գրգռում է նյարդային վերջույթները, որոնք կծկվում են ավելի արագ և ակտիվ, ինչի հետևանքով աստիճանաբար խափանվում է դրանց աշխատանքը։

Մայոնեզ
Արտադրողների մեծ մասը պահպանման ժամկետը երկարացնելու, ինքնարժեքը նվազացնելու և համը լավացնելու նպատակով օգտագործում է գունանյութեր, արոմատիզատորներ, հավելանյութեր և այլ վնասակար նյութեր:
Ուշադրություն դարձրեք և դուք կնկատեք, որ մայոնեզը չարաշահելու դեմքում ձեզ մոտ սկսում է հոգնածություն և քնկոտություն, որովհետև աղի քանակն այս մթերքի մեջ չափազանց մեծ է:
Առանձնահատուկ վտանգավոր են մայոնեզի բաղադրության մեջ մտնող տրանսճարպերը, որոնք օգտագործվում են այս մթերքի ժամկետը երկարացնելու նպատակով:
Քաղցրավենիք
Բացի այն, որ քաղցրավենիքն առաջացնում է հոգնածություն, այն մեծ քանակությամբ շաքարավազ է պարունակում  ու մարդու օրգանիզմի վրա ազդում է «թմրանյութերի» պես:
Կոֆեին, շաքարավազ պարունակող ցանկացած ուտելիք և հյութ, ինչպես նաև էներգետիկ ըմպելիքները սկզբում ավելացնում են ակտիվությունը, մարդը զգում է էներգիայի ներհոսք։
Սակայն այս ամենը տեղի է ունենում օրգանիզմի ներքին պաշարների հաշվին, և դա է պատճառը, որ կարճ ժամանակ անց նրա մոտ հյուծվածություն և ուժասպառություն է նկատվում: