«Պալերմո»-ի հարձակվող Ջուզեպե Ֆելլան ինքնատիպ կերպով է տոնել իտալական C սերիայի շրջանակում «Պոտենցա» թիմին խփած գոլը:
Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը, գոլ խփելով մրցակցի դարպասին՝ ֆուտբոլիստը վազել է տրիբունաների մոտ և առաջարկություն արել իր ընկերուհուն, որը մարզադաշտում էր գտնվում:
Դրա համար ֆուտբոլիստն օգտվել է նախապես պատրաստված մարզաշապիկից, որում պատկերված տղան առաջարկություն է անում աղջկան: Ֆուտբոլիստի ընկերուհին՝ Մարիսան, գնահատել է մարզիկի քայլն ու դրական պատասխան տվել:
Իտալական աղբյուրի համաձայն՝ զույգն արդեն երկար տարիներ միասին է ապրում: Նրան նաև համատեղ երեխա ունեն:
Посмотреть эту публикацию в Instagram