Հոլիվուդյան դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսի անձնական մարզիչը բացահայտել է նրա հիանալի կազմվածքի գաղտնիքը։ Այս մասին Դեյվիդ Կիրշը խոսել է Vogue ամսագրին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ 52-ամյա կատարողը խստորեն պահպանում է մարզումների ժամանակացույցը, ինչպես նաև ուշադիր հետևում է սնվելուն և քնի ռեժիմին։
«Միայն սպորտով զբաղվելը բավական չէ, դուք պետք է փոխեք դեպի լավը ձեր կյանքի բոլոր ոլորտները»,- ասել է աստղային մարզիչը:
Ինչպես պարզաբանել է Կիրշը, մարզումների ժամանակ Լոպեսը համատեղում է ֆիզիկական ակտիվության տարբեր տեսակներ՝ պլլիոմետրիկ և ուժային մարզումներ, բռնցքամարտ, պիլատես, մարզասրահում պարապմունքներ և կարդիո։
Դեյվիդն ընդգծել է, որ երգչուհին շատ նպատակասլաց է, աշխատասեր ու եռանդուն, ուստի կարողանում է պահպանել մկանային թեթևությունը՝ չնայած տարիքին։
Մարզումների ժամանակ Ջենիֆերը հաճախ է համատեղում սագի քայլքը սումո քայլելու հետ, որի ժամանակ ներգրավվում են ազդրերի և հետույքի ներքին մկանները։
Բացի այդ, մարզչի հետ գրեթե յուրաքանչյուր դաս ամբողջական չի լինի առանց բռնցքամարտի տարրերի: