Լավագույն ամառային դիետաները

Կաթնային դիետա
Առավոտյան նախաճաշին պետք է մեկ բաժակ կեֆիր խմել, ճաշին ուտել 200-350 գրամ կաթնաշոռ, ընթրիքին՝ յոգուրտներ (2-3 հատ): Դիետայի արդյունքն ակնհայտ է դառնում նույնիսկ մեկ օր անց:
Այս դիետաների շնորհիվ դուք կկորցնեք օրական 500 գրամ: 2 շաբաթում կարելի է նիհարել մինչև 8 կգ:
Սակայն շատ տարվել այս դիետայով խորհուրդ չի տրվում, քանի որ կարող եք լուրջ վնաս հասցնել ձեր առողջությանը:

Կարտոֆիլով դիետա
Վերցրեք օրական 8 միջին չափի կարտոֆիլ, այն  եփեք ջեռոցում կամ մոխրի մեջ, ավելացրեք չորացրած կանաչի և ողջ օրվա ընթացքում օգտագործեք միայն այդ կարտոֆիլը: Սննդակարգից պետք է հանել հյութերը և ալկոհոլը, օգտագործեք հնարավորինս շատ ջուր: Դիետայի արդյունքում դուք կկորցնեք օրական 500գ :

Վարունգով դիետա
Վարունգով դիետան ոչ միայն շատ արդյունավետ է, այլև չի առաջացնում կողմնակի բարդություններ և դրական ազդեցություն է ունենում ընդհանուր առողջական վիճակի վրա, ինչի շնորհիվ արդյունքը պահպանվում է բավական երկար ժամանակ:
Այն կօգնի ընդամենը 10 օրում ազատվել մինչև 10 կգ ավելորդ քաշից և միաժամանակ կհագեցնի օրգանիզմն անհրաժեշտ սննդարար նյութերով: Պարզապես 10 օր շարունակեք օգտագործեք միայն վարունգ: Կարող եք նաև օգտագործել քիչ քանակությամբ կաթնամթերք ու բանջարեղենային աղցաններ: