Սիրուն Մինասը մկրտել է 40-օրական դարձած դստերը (լուսանկարներ)

Պլաստիկ վիրաբույժ, հաղորդավարուհի Սիրուն Մինասի դուստրը 40 օրական է դարձել։ Սիրունը ընտանեկան լուսանկարներ է հրապարակել եկեղեցուց, որտեղ մկրտել են փոքրիկին։ Կադրերում Սիրունը ամուսնու, որդու և նորածին դստեր հետ է։

Սիրունի ինստագրամյան էջի հետևորդները բազմաթիվ շնորհավորանքներ են գրել ու առողջություն, անհոգ մանկություն մաղթել փոքրիկին։

Հիշեցնենք` Սիրունի և Ռաֆայելի առաջնեկը` Գաբրիելը, լույս աշխարհ եկավ 2020 թվականի հուլիսին։ Սիրունը որդու ծնվելուց հետո արագ վերադարձել էր իր բժշկական աշխատանքին և սկսել հաղորդում վարել Հանրային հեռուստաընկերության եթերում։

Սիրուն Միանսի դուստրը ծնվել է այս տարվա հոկտեմբերի 5-ին։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Siroon Minas, MD (@siroon.minas)