Հարրի Սթայլզը ապշեցրել է նորաձևության ամսագրի համար արված նոր ֆոտոշարքով (լուսանկարներ)

Բրիտանացի երգչին անվանել են գենդերային չեզոք նորաձևության իկոնա։ Նա վերջերս թողարկեց իր առաջին կոսմետիկ ապրանքանիշը, որը կոչվում է Pleasing:
Երգիչ և դերասան Հարի Սթայլզը նկարահանվել է Dazed նորաձևության ամսագրի համար էքստրավագանտ ֆոտոշարքում։ Աստղի նկարները հայտնվել են ամսագրի ինստագրամյան էջում։

27-ամյա կատարողը փորձել է կանացի վառ զգեստներ Balenciaga-ից, Gucci-ից, Comme Des Garcons-ից, Prada-ից, Jean Paul Gaultier-ից, Bottega Veneta-ից և այլ բրենդներից:
Նկարահանումների հեղինակը լուսանկարիչ Ռաֆայել Պավարոտտին է։ Նշենք, որ դիմահարդար Դանիել Սալսթրոմը Հարրիի կերպարը ստեղծելու համար օգտագործել է իր սեփական ապրանքանիշի՝ Pleasing-ի unisex կոսմետիկան։

Բյութի-ապրանքանիշի շարքը ներառում է տարբեր գույների եղունգների լաքեր, մատնահարդարման կպչուն պիտակներ, գել աչքերի համար և բոլոր տեսակի մաշկի համար նախատեսված քսուքներ:

Հիշեցնենք, որ Սթայլզը համարվում է գենդերային չեզոք նորաձևության իկոնա: Նա դարձել է կանացի զգեստով հանդես եկած առաջին տղամարդը, որը զարդարել է ամերիկյան Vogue-ի շապիկը 2020 թվականին։