Նիհարեք ըմպելիքների միջոցով

Կարելի է ազատվել ավելորդ քաշից ոչ միայն խիստ դիետաներով կամ սովամահ լինելով, այլ նաև համեղ ու օգտակար ըմպելիքներով, որոնք չեն վնասում ձեր առողջությանն ու օգնում են ազատվել ճարպերից:

Սոդայով և կիտրոնով ըմպելիք
Պետք է խառնել իրար 1 բաժակ ջուրը, 1 թեյի գդալ սոդան, կես կիտրոնի հյութը: Ըմպելիքը երկու շաբաթ շարունակ անհրաժեշտ է խմել քաղցած ժամանակ, որից հետո դադար տալ երկու շաբաթով։
Այն արդյունավետորեն մաքրում է ստամոքսն, բացի այդ պարունակում է վիտամին С, հակաօքսիդանտներ, որոնք նպաստում են օրգանիզմից վնասակար նյութերի հեռացմանը։
Հրաժարվեք այս ըմպելիքից, եթե ունեք գաստրիտ կամ հիպերտոնիա։

Մեղրով և դարչինով ըմպելիք
Այս նիհարեցնող ըմպելիքը պատրաստելու համար հարկավոր է բնական մեղր և դարչին:
250 գրամ ջրով լի կաթսան դրեք կրակին, ջուրը  եռալուն պես ավելացրեք 1 ճաշի գդալ դարչին, մի փոքր անց  անջատեք կրակը և սպասեք, մինչև սառչի, ապա ավելացրեք 2 ճաշի գդալ բնական մեղր, լավ խառնեք:
Ըմպելիքը հարկավոր է խմել քնելուց անմիջապես առաջ և առավոտյան՝ նախաճաշից առաջ:

Կիտրոնով և դարչինով ըմպելիք
Հաջորդ ըմպելիքը պատրաստելու համար մեզ հարկավոր է դարչինի փոշի, կիտրոն, մեղր, տաք ջուր:
Տաք ջրի մեջ գցեք մեկ կտոր կիտրոն և ավելացրեք դարչինի փոշին: Թողեք 15 րոպե, հետո խառնեք մեկ գդալ մեղր և խմեք:
Այս ըմպելիքը ունի նիհարեցնելու հրաշագործ ազդեցությունը:
Արդյունքը երևում է արդեն մեկ շաբաթից: