Ռեփ կատարողը հրապարակել է մանկության և պատանեկության արխիվային լուսանկարների ընտրանի։
Ամերիկացի հայտնի ռեփեր Քարդի Բին երկրպագուներին ցույց է տվել, թե ինչպիսի տեսք ուներ նա մանկության և պատանեկության տարիներին։ Ինստագրամում 29-ամյա աստղը հրապարակել է արխիվային լուսանկարների շարք։
Գրառման մեկնաբանության բաժնում նա ուշադրություն է հրավիրել իր «չենթարկվող» սանրվածքի վրա։ Մանկության տարիներին Քարդին գանգուրներ ուներ, ինչի պատճառով նա երկար ժամանակ չէր կարողանում երկար մազեր ունենալ, քանի որ դժվար էր դրանք խնամել։
«Նրանք կփորձեն մեզ համոզել, որ մեր մազերն այսքան երկար չեն աճի, բայց դա այդպես չէ: Մազերի խնամքի շատ միջոցներ, որոնք մենք օգտագործում էինք այն ժամանակ, հարմար չէին մեզ: Լավ ապրանքներն այժմ հասանելի են: Ես ուզում եմ մուգ մաշկ ունեցող կանայք իմանան, որ դուք «վատ մազեր» չունեք, և չկա վատ մազ հասկացություն, իսկ «լավ» մազը չի նշանակում, որ այն պետք է ունենա ինչ-որ հատուկ կառուցվածք։ Բոլոր մազերն են լավը»,- գրել է երգչուհին։
Իր հերթին երկրպագուները նրան խորհուրդ են տվել թողարկել մազերի խնամքի կոսմետիկայի սեփական շարքը։