Հայտնի է՝ ով կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2021» մրցույթում

Մեկ տարվա դադարից հետո Հայաստանն այս տարի կմասնակցի «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին։ Այսօր հայտնի է դարձել, թե ով կներկայացնի Հայաստանը երգի միջազգային մրցույթում։

«Հայաստանը Եվրատեսիլում» ինսագրամյան էջը հայտնում է, որ մեր երկիրը կներկայացնի 14-ամյա Մալենան։ Մալենան դեռ նախորդ տարի պետք է Հայաստանը ներկայացներ Եվրատեսիլում, սակայն մեր երկիրը հրաժարվեց մասնակցությունից։

«Մանկական Եվրատեսիլ 2021»-ը կանցկացվի դեկտեմբերի 19-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում: