Իսպանացի դերասանուհի Ռոսի Դե Պալման Vogue-ի կողմից ճանաչվել է աշխարհի ամենախարիզմատիկ դերասանուհի:
Արտասովոր արտաքինով դերասանուհուն առաջինը նկատել է հայտնի ռեժիսոր Պեդրո Ալմոդովարը՝ առաջարկելով նրան նկարահանվել «Ցանկության օրենքը» ֆիլմում:
Ռոսին կոտրել է բոլոր կարծրատիպերը՝ դառնալով մոդել և համագործակցելով Ժան-Պոլ Գոտյեի, Թիերի Մյուգլերի և այլ հայտնի դիզայներների հետ:
Շատ աղջիկներ, ունենալով նման քիթ, առաջին հերթին կվազեին պլաստիկ վիրաբույժի մոտ՝ շտկելու այդ թերությունը, սակայն Դե Պալման իր մեծ քիթը համարում է առավելություն ու խոստովանում է, որ շատ հաջողությունների հասել է արտաքինի հենց այդ առանձնահատկության շնորհիվ:
«Գեղեցկուհիներն աշխարհում շատ են, և նրանց հետ մրցելու համար ողջ կյանքս չի հերիքի: Միշտ խորհուրդ եմ տվել բոլոր կանանց սիրել սեփական յուրահատկություններն ու աշխատել օգտագործել դրանք իրենց օգտին:
Ինչո՞ւ պետք է բոլորը լինեն միմյանց նման: Տղամարդկանց ճաշակները տարբեր են, և պետք է նրանց ընտրության հնարավորություն տալ՝ լինելով տարբերվող ու չկրկնվող»,- ասել է Դե Պալման:
Դերասանուհին հակառակ սեռի կողմից երբեք ուշադրության պակաս չի ունեցել: Նա ամուսնացած է եղել մի քանի անգամ. Դե Պալման միշտ ընտրում է իրենից երիտասարդ ու շատ հմայիչ տղամարդկանց: Հիմա դերասանուհին մեծացնում է իր երկու երեխաներին, և սիրավեպի մեջ է հմայիչ դերասան Սանտիագո Լահուստիսյայի հետ: