Մադոննա Հարությունյանը նշանադրվել է (լուսանկար)

Ոճաբան, հաղորդավարուհի Մադոննա Հարությունյանն Ինստագրամի իր էջի «Սթորի» բաժնում նոր լուսանկար է հրապարակել, որում ցուցադրել է մատնեմատի գեղեցիկ մատանին։ Ինչից կարելի է ենթադրել, որ Մադոննան նշանադրվել է։

Ավելի վաղ Մադոննան իր միկրոբլոգում հարցուպատասխան էր կազմակերպել և պատմել, որ սիրելին իտալացի է: Ոճաբանն ասել էր, որ նրա հետ ծանոթացել է 1 տարի առաջ՝ Երևանում կայացած «Հայերն 90-ականներին» երեկույթի ժամանակ:

Նշենք, որ Մադոննան ու նախկին ամուսինը՝ Սոս Ջանիբեկյանը, ունեն մեկ դուստր՝ 2,5 տարեկան Անաիսը: