Դերասանուհի Աստղիկ Ալավերդյանն Ինստագրամի իր էջում անդրադարձել է այն մարդկանց, որոնք փորձում են ուղղորդել, թե այս կամ այն հայտնի մարդն ինչպես պետք է իրեն պահի քաղաքական իրավիճակում։
«Գոնե ինձ մի՛ սովորեցրեք՝ ինչպես ինձ պահեմ, երբ հայրենիքս այս վիճակում է։
Ամեն մարդ ինքը գիտի, թե ինչ է անում իր երկրի համար, ինչ է նվիրում ու զոհում հանուն հայրենիքի։ Ամեն մարդ իր գործով թող զբաղվի։ Երբեք ավելորդ տեղը չեմ խոսում, երբեք ինչ-որ մեկին չեմ վիրավորում, սա է իմ տեսակը։ Կեղծ հայրենասեներին էլ ուշադրություն չեմ դարձնում»,- գրել է նա։