Ամերիկացի մոդել Էշլի Գրեմն իր փարթամ մարմինն օգտագործում է մեծ չափսեր ունեցող կանանց համար նախատեսված հագուստները գովազդելու համար:
31-ամյա մոդելը, ով կշռում է 91 կգ, դարձել է նման չափսեր ունեցող առաջին մոդելը, ով նկարահանվել է «Sports Illustrated» պարբերականի լողազգեստների ֆոտոշարքում:
Հիմա գեղեցկուհին առաջարկներ է ստանում աշխարհահռչակ բրենդների, նորաձևության տների և մոդելիերների կողմից:
Գրեմի պնդմամբ՝ պատանի տարիքում նա շատ բարդույթներ է ունեցել իր ավելորդ քաշի պատճառով, սակայն հիմա նա հասկացել է, որ դա ոչ թե թերություն է, այլ յուրահատկություն, որը պետք է ճիշտ ներկայացնել:
«Ես երբեք չեմ ընդունել չափազանց գեր կանանց: Ավելորդ քաշը սարսափելի է, երբ այն սկսում է ազդել մարդու առողջության վրա: Սակայն այդ դեպքում մարդկանց մոտ ոչ թե գիրություն է, այլ ճարպակալում. պետք է տարբերել այս երկուսը:
Որպեսզի կինը գոհ լինի արտաքինից, նրա կողքին պետք է լինի սիրող ու հոգատար տղամարդ: Փորձեք կարգավորել ձեր անձնականը, ոչ թե քաշը, և դուք կտեսնեք՝ ինչպես է ամեն բան իր տեղն ընկնում»:
Գրեմն իր հարցազրույցներում բազմիցս ցույց է տվել աշխարհահռչակ մոդելիեր Կառլ Լագերֆելդի նկատմամբ իր հակակրանքը:
Բանն այն է, որ Լագերֆելդը հաճախ էր քննադատում աստղերին կամ սովորական մարդկանց՝ նշելով նրանց արտաքին թերությունները:
«Ադելը հոյակապ երգչուհի է: Այո, նա չափազանց գեր է, բայց ունի գեղեցիկ դեմք և աստվածային ձայն»,- հարցազրույցում երգչուհի Ադելի մասին իր կարծիքն էր հայտնել Լագերֆելդը, ինչը արժանացել էր միլիոնավոր մարդկանց քննադատություններին և դժգոհությանը:
Մոդելիերին քննադատել էր նաև Գրեմը՝ անվանելով նրան անհանդուրժող և ոչ նրբանկատ:
Հիմա Էշլի Գրեմը գտել է իր երջանկությունը և շուտով պատրաստվում է ամուսնուն երեխա պարգևել: Հղիության պատճառով 91 կգ քաշ ունեցող գեղեցկուհին գիրացել է 11 կիլագրամով, սակայն նրան դա չի անհանգստացնում. Էշլին միայն ցանկանում է, որպեսզի իր փոքրիկը ծնվի առողջ և չի զրկում իրեն ոչնչից: