Լիլիթ Հովհաննիսյանի համերգային շրջագայությունն ու նոր լուսանկարները

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի համերգային շրջագայությունը շարունակվում է։ Երգչուհին այժմ ԱՄն-ում է, ուր օրերս տեղի ունեցավ նրա մենահամերգը Լոս Անջելես քաղաքում։ Երգչուհին համերգային ծրագրերով կլինի նաև ԱՄՆ-ի մի շարք այլ քաղաքներում։ Լիլիթը համերգից հետո վառ լուսանկարների շարք է տեղադրել իր Ինստագրամի էջում։ «Լոս Անջելես, ինչպես և միշտ, այս անգամ էլ դու անկրկնելի էիր… Սիրում եմ անսահման։ Հիմա անհամբեր սպասում եմ Միացյալ Նահանգների մյուս քաղաքների համերգներին»,- լուսանկարներին կից գրել է երգչուհին։