Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, դերասանուհի Եվա Զոհրաբյանը հարսանիքից հետո մեկնել է մեղրամսի: Նա իր ամուսնու հետ հանգիստը վայելում է Դուբայում:
Դերասանուհին պարբերաբար նոր լուսանկարներով և տեսանյութերով է կիսվում սոցցանցերի իր էջերում՝ հետևորդներին ցույց տալով, թե ինչպես է անցկացնում մեղրամիսը։
Հավելենք, որ զույգը նախ պսակադրվել էր, ապա հարազատների և ընկերների, այդ թվում՝ շոու բիզնեսի շատ ներկայացուցիչների հետ խնջույք էր կազմակերպել ռեստորաններից մեկում: Մինչ հարսանիքը Եվան իր 26-ամյակին կազմակերպել էր նաև նախահարսենական խնջույք: