Ավստրալիայում դիզայներները տղամարդու բեղերից կոստյում են ստեղծել (լուսանկարներ)

Տղամարդկանց հագուստի ավստրալիական Politix ապրանքանիշը և նկարչուհի Պամելա Կլեմենտ Պասսին ներկայացրել են Mo-Hair կոստյումը՝ ստեղծված բեղերի մազերի հյուսվածքից պատրաստված գործվածքից: Այս մասին հայտնում է Odditycentral պորտալը։

Կլեմենտ Պասին տղամարդու բեղերի մազերը հյուսել է բամբակի մեջ և այն հանձնել Politix-ի դիզայներ Փոլ Բերդենին: Վերջում նա այս գործվածքից կարել է կոստյում՝ մետաքսե աստառով։ Կոստյումի մեջ օգտագործվել են բեղեր և մորուքի մազեր, որոնք տրամադրվել են Sustainable Salons կազմակերպության կողմից, որը վերամշակում է գեղեցկության սրահների մնացորդները:

Բացի այդ, շատ ավստրալացիներ նախագծի մասին իմանալուց հետո նկարչին են ուղարկել իրենց բեղերը։

Կոստյումը հարմար չէ մշտական կրման համար, և ստեղծվել է տղամարդկանց առողջության խնդիրներին նվիրված Movember ամենամյա միջոցառման վրա ուշադրություն հրավիրելու համար։