Հայտնի դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայան գտնվում է հոգեբուժարանում: Ինչպես հաղորդում է «РЕН ТВ»-ն, նա բժիշկներին է դիմել սրտի հետ կապված խնդիրների պատճառով, սակայն բուժման ընթացքում մասնագետները փոփոխություններ են նկատել նրա վարքում և տեղափոխել այլ հաստատություն:
«Պահեր էին լինում, որ նա շատ ագրեսիվ էր դառնում, իսկ երբեմն վախենում էր իր կյանքի համար»,- ասել է աղբյուրը:
Սվետլանա Սվետլիչնայան ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ է: Նկարահանվել է «Ադամանդե ձեռքը», «Գարնան 17 ակնթարթ», «Հանդիպման վայրը փոխել չի կարելի» ֆիլմերում: