Նոր ոճ․ Մերի Հակոբյանը նոր ֆոտոշարքով է ներկայացել

Դերասանուհի Մերի Հակոբյանը նոր ֆոտոշարք ունի․ լուսանկարներով դերասանուհին կիսվել է Ինստագրամի իր նորաբաց էջում։

«Երբ երկար դադարից հետո պիտի վերադառնայի սոցցանցային ակտիվության, ինչ-որ առմամբ չէի պատկերացնում` ինչպես եմ ձեզ ներկայանալու։ Անընդհատ լուսանկարվել, հոլովակներ նկարահանել, թվում էր` դա այլևս ինձ համար չէ։

Հետո հասկացա, որ սոցցանցերը լավ հարթակ են հատկապես դերասանների համար.
յուրաքանչյուր ֆոտոշարք և հոլովակ որպես դերասանուհի նոր կերպարով ներկայանալու հնարավորություն է։ Հենց այս սկզբունքով եմ նկարում նաև Տիկտոկի վիդեոները։ Ես դերասանուհի եմ և մտնում եմ նոր կերպարի մեջ։

Իհարկե, այս ամենի հետ պահում եմ անկեղծությունս իմ լսարանի հետ։ Դերասանի համար շատ կարևոր է լինել անկեղծ հենց իր խաղի մեջ, իսկ ես խենթանալու չափ սիրում եմ մասնագիտությունս»,- լուսանկարներին կից գրել է Մերի Հակոբյանը։

Հավելենք, որ դերասանուհին այս ընթացքում կորցրել էր ինստագրամյան իր էջը, որն ուներ 350.000 հետևորդ։