Էմբեր Հերդից աղմկահարույց ամուսնալուծությունից հետո Ջոնի Դեփին չեն «ընդունում» նոր դերերի համար, ինչպես նաև հեռացնում են արդեն համաձայնեցված նախագծերից: «Կարիբյան ծովի ծովահենների» աստղը քիչ էր մնում վտարանդի դառնար:
Սակայն հայտնի դարձավ, որ Warner Bros. Ջոնի Դեփին կվճարի ամբողջական աշխատավարձ՝ ավելի քան 10 միլիոն դոլար, չնայած այն բանին, որ Դեփը նկարահանվել է ֆիլմի միայն մեկ տեսարանում:
Հիշեցնենք, որ «Կարիբյան ծովի ծովահենների» աստղը դատի է տվել News Group Newspapers-ին՝ 2018 թվականի ապրիլին Դեն Ուոթոնի հոդվածի համար, որտեղ ասվում էր, որ դերասանը «ծեծում է իր կնոջը»:
Դեփը կտրականապես հերքել է Էմբեր Հերդի նկատմամբ բռնությունը, որի հետ ամուսնացած է եղել 2015 թվականի փետրվարից մինչև 2017 թվականի հունվար ընկած ժամանակահատվածում՝ այն բանից հետո, երբ զույգը հանդիպել է նկարահանման հրապարակում: Աղմկահարույց դատավարությունից հետո Դեփը կորցրեց իր դերերը:
Միևնույն ժամանակ, դատարանը վերջերս կարգադրեց բացահայտել Հերդին, թե ինչպես է նա ծախսել Դեփի փոխանցած գումարները ամուսնալուծությունից հետո։