Յանա Դանիելյանը և Սուրեն Փահլեվանյանը այն զույգերից են, ում համատեղ լուսանկարներին շատերն են սպասում։ Եվ ահա ամուսինները նոր ֆոտոշարք են տեղադրել իրենց Ինստագրամի էջերում։ Նկարներում ամուսինները գրկախառնված են։ Անտարբեր չեն մնացել նաև զույգի ինստագրամյան հետևորդները, նրանք իրենց կարծիքն են հայտնել նկարների վերաբերյալ։ «Ինչքան համահունչ եք», «Միշտ հաճույք եմ զգում ձեզ նայելիս», «Շատ սիրուն եք»,- գրել են հետևորդները նկարների մեկնաբանության բաժնում։
Նշենք, որ զույգը ամուսնացել է 2009 թվականին, նրանք այժմ մեծացնում են իրենց միակ դստերը՝ Ադելին։