Հայտնի դիմահարդար և բյութի-բլոգեր Գոհար Ավետիսյանը կրկին պլաստիկ վիրահատության է ենթարկվել։ Այժմ նա հիվանդանոցում է ու զրոյից սովորում է ուտել և քայլել։
Առաջին վիրահատությունից գրեթե մեկ տարի անց դիմահարդարը դարձյալ պլաստիկ վիրահատության մեթոդին է դիմել իր երազած կազմվածքն ունենալու համար:
Ավետիսյանն այս անգամ մասամբ հեռացրել է ոտքերի ու ձեռքերի` նիհարելու հետևանքով թուլացած մաշկը, շտկել է նաև որովայնը։ Վիրահատությունը տևել է վեց ժամ։
Վիրահատությունից առաջ նա հայտնել է, որ հասել է իր նպատակին` 4 ամսում նիհարել է 24 կգ։
«Շատ ծանր էր, ու սրանք ուրախության արցունքներ են»,- իր հետևորդներին պատմել է Ավետիսյանը։
Իր հերթին նրա ընկեր ու գործընկեր Ակոբիրը գրել է, որ ինքը գիտի, թե որքան դժվար է եղել Գոհարի համար այս ամբողջ ընթացքում, երբ նրանք բոլորը կերել են ինչ ցանկացել են, ուրախացել, իսկ Գոհարը կամավոր հրաժարվել է դրանից։
Ավետիսյանը 2020 թվականի դեկտեմբերին նիհարելու էքստրեմալ մեթոդի էր դիմել ու այդ նպատակով վիրահատվել առաջին անգամ։
Посмотреть эту публикацию в Instagram