Tiffany & Co. ոսկերչական ապրանքանիշը Դուբայում ներկայացրել է իր պատմության ընթացքում ամենաթանկարժեք զարդը՝ World’s Fair վզնոցը։ Ոսկերչական տան ներկայացուցիչները պաշտոնապես չեն նշել զարդի արժեքը, սակայն WWD-ի տեղեկություններով՝ այն գնահատվում է 20-30 միլիոն դոլար։
Վզնոցն այն զարդի նոր տարբերակն է, որը Tiffany & Co.-ի կողմից ստեղծվել է 1939թ-ի համաշխարհային ցուցահանդեսի համար։ Այդ ժամանակ վզնոցի կենտրոնական քարը 200 կարատ քաշով ակվամարինն էր, այժմ այն ամբողջությամբ կազմված է 180 կարատ քաշով ադամանդներից։
Վզնոցի մեջտեղում գտնվող քարը հնարավոր է հանել և տեղավորել մատանու վրա։ Զարդի սեփականատերը նաև Tiffany & Co.-ից մշտական ծառայություն կստանա․ ոսկերիչը մշտապես կապի մեջ կլինի՝ ադամանդը վզնոցից մատանու վրա և հետ դնելու համար։