Ռուսական Առաջին ալիքն իր պարտքն է համարում ավարտին հասցնել «Ձայնի» 10-րդ եթերաշրջանը` ի հիշատակ Ալեքսանդր Գրադսկիի։ Այս մասին ասվում է Առաջին ալիքի տարածած հաղորդագրության մեջ։
Գրադսկին, չնայած վատ ինքնազգացողությանը, մինչև վերջ էլ չէր հրաժարվել նախագծին մասնակցությունից։ Նրա համար սկզբունքային էր նոր համարների պատրաստմանն ու նկարահանմանը մասնակցելը։
Նույնիսկ երբ նկարահանող խումբը փորձել է համոզել կոմպոզիտորին սահմանափակել ծանրաբեռնվածությունն ու հանգստանալ, Գրադսկին մնացել է նկարահանման հրապարակում։ Ծրագրի մասնակիցների հետ համատեղ ստեղծված նրա վերջին աշխատանքները դեռ նոր պիտի եթեր հեռարձակվեն։
«Մենք մեր պարտքն ենք համարում ավարտին հասցնել «Ձայնի» 10-րդ եթերաշրջանը՝ ի հիշատակ Ալեքսանդր Բորիսովիչի»,- ասվում է հաղորդագրության մեջ։