Հայտնիների շքերթ. 59-ամյա Դեմի Մուրը, 40-ամյա Ադրիանա Լիման և շատ ուրիշներ տպավորել են իրենց տեսքով «Նորաձևության մրցանակաբաշխություն 2021» միջոցառմանը (լուսանկարներ)

Լոնդոնում երկուշաբթի կայացել է «Նորաձևության մրցանակաբաշխություն 2021» միջոցառումը, որին հայտնի դերասանուհիներն ու մոդելները ներկայացել են շքեղ ու տպավորիչ հանդերձանքով:

Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, միջոցառման ժամանակ առանձնապես «երիտասարդ և թարմ» տեսքով աչքի է ընկել 59-ամյա դերասանուհի Դեմի Մուրը: Բացի այդ, ընտրած գեղեցիկ զգեստներով և անթերի տեսքով միջոցառման հյուրերին հիացրել են 48-ամյա բրիտանացի դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը, և հանրահայտ բրազիլացի մոդել 40-ամյա Ադրիանա Լիման:

Մինչ 2016 թվականը մրցանակաբաշխությունը հայտնի է եղել որպես «Բրիտանական նորաձևության մրցանակաբաշխություն» և անցկացվել է 1989 թվականից ի վեր: Միջոցառմանը հաջորդել է նաև ներկաների մասնակցությամբ խնջույքը, որին ներկայանալու համար հյուրերից շատերը զգեստափոխվել են: