«Սիրում եմ քեզ մինչև լուսին». Ռոբերտ Լևանդովսկու կինն աջակցել է ամուսնուն

«Բավարիայի» և Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու կինը՝ Աննա Լևանդովսկան, աջակցել է իր ամուսնուն, ով «Ոսկե գնդակ»-2021-ի քվեարկության ժամանակ պարտվել է Լիոնել Մեսսիին։

Լևանդովսկին քվեարկության արդյունքում զբաղեցրել է երկրորդ տեղը՝ 33 միավորով զիջելով Մեսսիին։

«Իմ սեր, ինձ համար դու լավագույնն ես: Ես միշտ հպարտ եմ քեզնով։ Ես սիրում եմ քեզ մինչև լուսին և ավելի»,- գրել է Լևանդովսկու կինը Instagram-ում։

Հարկ է նշել, որ Լևանդովսկին ստացել է France Football ամսագրի լավագույն հարձակվողի մրցանակը։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от (@annalewandowskahpba)