«Ցավում եմ, որ կան մարդիկ, ովքեր ունակ են նորահարսի հասցեին գրել վիրավորանքներ և գարշելի խոսքեր»․ Սոնա Ռուբենյանի հարսի զգեստի հեղինակի մեկնաբանությունը

Օրեր առաջ կայացավ երգչուհի Սոնա Ռուբենյանի հարսանիքը։ Հասարակության քննարկման կիզակետում հայտնվեց Սոնայի զգեստը, որի հեղինակը նրա ընկերուհին՝ Մերի Ստեփանյանն է՝ չնայած ցանցում լուրեր էին տարածվել, թե Սոնայի զգեստի հեղինակը Զուհար Մուրադն է։

Մերին Ինստագրամի իր էջում տեսանյութ է հրապարակել զգեստի պատրաստման ընթացքից և գրառում արել քննարկումների մասին։

«Օրերս տեղի ունեցավ իմ լավ ընկեր, անչափ տաղանդավոր երգչուհի, քաղցր և ուրախ մարդ՝ Սոնա Ռուբենյանի հարսանիք։

Շատ մեծ հպարտությամբ, պատասխանատվությամբ և սիրով ես և իմ ամբողջ թիմը ստեղծեցինք հարսի զգեստը իմ լավ ընկերոջ օրն էլ ավելի գեղեցկացնելու նպատակով։

Ինչպես և ամեն հայտնի անհատի անձնական կյանքի իրադարձություն, այնպես էլ Սոնայի հարսանիքը շատ քննարկվեց հանրության կողմից, մանավանդ՝ հարսանեկան զգեստը։
Բնականաբար, նորաձևության և գեղեցիկի պատկերացումները բոլորիս մոտ կարող են տարբերվել, բայց ամեն կարծիք և անհամաձայնություն պետք է մնա առնվազն կոռեկտության սահմաններում։

Ցավում եմ, որ մեր հասարակության մեջ դեռ կան մարդիկ, ովքեր ունակ են նորահարսի հասցեին գրել վիրավորանքներ և գարշելի խոսքեր՝ պարզ շնորհավորանքի և բարեմաղթանքի փոխարեն:

Հ.Գ. Սոն ջան, Էմիլ ջան, ցանկանում եմ, որ ձեր սերը միշտ վեր մնա ամեն տեսակ չարից, օր օրի ավելի ամրանա, փոխանցվի բոլորին և ջերմացնի մարդկանց սառած ու չարացած հոգիները…»,– գրել է Մերին։

Մեկնաբանությունների դաշտոմ Սոնան իր շնոհակալությունն է հայտնել ընկերուհուն՝  սրտացավության ու պրոֆեսիոնալիզմի համար։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Mary Stepanyan (@m_m____)