Եվգենի Պետրոսյանի կինը զվարճալի տեսանյութ է հրապարակել որդու` Վահանի մասնակցությամբ

Հայտնի երգիծաբան Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը` Տատյանա Բրուխունովան, Ինստագրամի իր էջում նոր զվարճալի տեսանյութ է հրապարակել որդու` Վահանի մասնակցությամբ։ Կադրերում փոքրիկը ուրախ վազվզում է ու խաղում մեծ արկղի հետ։ Նրա հետևի ֆոնին երևում է խաղալիք գնացքը։ Ամենայն հավանականությամբ փոքրիկն արկղը որպես գնացքի վագոն է պատկերացնում։

«Դիտել հեռախոսի ձայնը միացրած»,- գրել է Տատյանան։

Նրա էջի հետևորդներին շատ է դուր եկել տեսանյութը, նրանք բազմաթիվ մեկնաբանություններ են գրել։
««Ինչ լավն է», «Վարակիչ ծիծաղ ունի», «Հրաշք տղա է ու նույնքան հրաշք ծնողներ ունի»»,- գրել են նրանք։

Նշենք, որ 2019-ի դեկտեմբերին Եվգենի Պետրոսյանն ամուսնացավ իր երիտասարդ օգնական Տատյանա Բրուխունովայի հետ։ Վահանը Տատյանայի առաջին և Եվգենի Պետրոսյանի երկրորդ երեխան (Վիկտորիան` դուստրն առաջին ամուսնությունից, ծնվել է 1968 թվականին): Վահանն ընդամենը մեկուկես տարեկան է։ Նա ծնվել է 2020թ. մարտի 13-ին Դուբայում։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Татьяна Брухунова (@bruhunova)