Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանն Ինստագրամի իր էջի Stories բաժնում նոր լուսանկար է հրապարակել, որին կից գրառում է կատարել՝ անդրադառնալով իր արտաքինին և դրա վերաբերյալ քննարկումներին։
«Արդեն հոգնել եմ, բայց էլի կասեմ։ Այս երկար ծնոտն իմն ա, իմը, իմը, որը եղել է իմ մեծագույն կոմպլեքսը փոքր տարիքում։ Շուրթերիս համար կոսմետոլոգի տվյալներ մի ճշտեք։ Չկա։ Իմն են։ Շնորհակալություն գեներիս։ Լուրջ օրը մինիմում 5 նամակ կա։ Ախր, ես այն տեսակն եմ, որ եթե կատարած լինեի, կասեի, ամաչելու, թաքցնելու բան չունեմ։ Եվ ի վերջո ում եմ վնաս տալիս։ Ծիծաղելի ա, երբ տեսնում եք՝ կա, բայց ձեզ ստում են»,- գրել է Մարիամը։